Դորտմունդի «Բորուսիայի» պաշտպան Մարկ Բարտրան հաջողությամբ վիրահատության է ենթարկվել:
Այդ մասին հայտնում է «Sky Sport Germany»-ն:
Երեքշաբթի օրը թիմի ավտոբուսի մոտ տեղի ունեցած պայթյունից հետո իսպանացին աջ ձեռքի կոտրվածք էր ստացել, ձեռքի մեջ նաև տարատեսակ բեկորներ են հայտնաբերվել:
26-ամյա ֆուտբոլիստը վերակնգնման փուլում է:
Նշվում է, որ Բարտրան կարող է խաղադաշտ վերադառնալ Գերմանիայի առաջնության վերջնամասում:
Vesti.am