Foto

Հոգևորականի համար ավելի մեծ երջանկություն չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության գործին. Վեհափառ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայրապետական այցով Հնդկաստանում էր։ Նորին Սրբությունը հանդիպումներ է ունեցել Կալկաթայի Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգաբարձուների, Հայոց Մարդասիրական ճեմարանի տնօրինության և ուսուցիչների հետ։

«Շողակաթ» ՀԸ տեսանյութում նշվում է, որ Գարեգին Երկրորդն այցելել է Դավիդյան օրիորդաց վարժարանի հիմնանորոգվող կեցության մասնաշենք, որը մի քանի ամսից դռները կբացի Մարդասիրական ճեմարանում ուսանող աղջիկների առաջ: Նրանց համար ստեղծվում են լավագույն պայմանները կեցության և կրթության համար: 2010 -ին փակվել է կենտրոնը և շուրջ 16 տարվա համառ աշխատանք է պահանջվել, որպեսզի շենքը վերակառուցելու արտոնություն ձեռք բերվի: Հայոց Հայրապետը հատուկ միջնորդությամբ դիմել է Հնդկաստանի կառավարությանը:

«Ուզում եմ իմ գնահատանքի խոսքը բերել Մարդասիրական ճեմարան տեսչին և Սուրբ Նազարեթ եկեղեցու հոգևոր հովվին՝ Տաճատ հայր Սուրբին, որ ամբողջական նվիրումով լծված է ձեզ՝ կրթելու դաստիարակելու , ձեզ օգտակար ծառայություն մատոցելու նվիրական գործին։ Ավելի մեծ երջանկություն հոգևորականի համար չկա, քան նվիրվել ազգի զավակների կրթության, դաստիարակության գործին, նրանց արժանավոր զավակներ դարձնել մեր ժողովրդի, ազգի համար»,- ասել է Գարեգին Երկրորդը։