Հայաստանի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը ֆեյսբուքյան իր էջում կատարած գրառման միջոցով զորակցություն է հայտնել իր նախկին թիմին՝ Դորտմունդի «Բորուսիային»:
«Խորապես ցնցված եմ երեկ գիշեր Դորտմունդում տեղի ունեցած պայթյունից: Քաղաք, որն առանձնահատուկ տեղ ունի իմ սրտում: Ցանկանում եմ իմ զորակցությունը հայտնել Դորտմունդի «Բորուսիային», երկրպագուներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել Մարկ Բարտրային»,- գրել է Մխիթարյանը:
Հիշեցնենք, որ Դորտմունդի «Բորուսիայի» ավտոբուսի մոտ երեկ գիշեր պայթյուն էր որոտացել:
Vesti.am