Foto

Եվգենիա Մեդվեդևան համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել

Հայկական արմատներով ռուսաստանցի գեղասահորդուհի Եվգենիա Մեդվեդևան (Բաբասյան) Հելսինկիում անցկացվող  աշխարհի առաջնությունում համաշխարհային նոր ռեկորդ է սահմանել՝ կարճ և կամավոր ծրագրերի արդյունքում  հավաքելով 233,41 միավոր, gazeta.ru-ն:

Գեղասահորդուհին գերազանցել է իր իսկ ռեկորդը, որը սահմանել էր հունվարի վերջին՝ Չեխիայում անցկացված Եվրոպայի առաջնության ժամանակ (229,71 միավոր): Օլիմպիական չեմպիոնուհին գերազանցել է նաև կամավոր ծրագրի իր համաշխարհային ռեկորդը` ստանալով 154.40 միավոր: Նախորդ ձեռքբերումը 150.79 միավոր է եղել:

Մեդվեդևային է պատկանում նաև կարճ ծրագրի համաշխարհային ռեկորդը`79.21 միավոր:

Եվգենիա Մեդվեդևան ﬕջազգային մրցահարթակում հանդես է գալիս մորական ազգանվամբ: Հայրը` Արման Բաբասյանը, ռուսաստանաբնակ հայ է: Մեդվեդևայի մայրը նախկինում զբաղվել է գեղասահքով:

Vesti.am