Հայաստանն ու Ադրբեջանը միմյանց չեն հանդիպի
Հայաստանի և Ադրբեջանի ֆուտբոլի հավաքականները չեն խաղա ՈՒԵՖԱ-ի նոր՝ ազգերի լիգայի մրցաշարի միևնույն խմբում, որը մեկնարկում է 2018թ.-ին:
Ինչպես հաղորդում է ՈւԵՖԱ-ի մամուլի ծառայությունը, եթե ռեյտինգային դասավորվածությունը փոխվի և թիմերը միևնույն դիվիզիոնում լինեն, նրանք տարբեր խմբեր կուղարկվեն: Նույնը վերաբերում է նաև Ռուսաստանին և Ուկրաինային: