Հելսինկիում ընթացող գեղասահքի աշխարհի առաջնությունում մենասահորդուհիները հանդես են եկել կամավոր ծրագրով, հայտնում է ՀԱՕԿ լրատվականը:
Հայաստանը ներկայացնող Անաստասիա Գալուստյանը վաստակել է 98.27 միավոր (23-րդ արդյունք, 24 մասնակիցների մեջ): Կարճ և կամավոր ծրագրերի արդյունքով մեր մարզուհին 153.47 միավորով զբաղեցրել է նախավերջին տեղը:
Ավելի վաղ, մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան/Սիմոն Պրու-Սենեկալ պարային զույգը կարճ ծրագրի կատարումից հետո եզրափակիչ չէին մտել:
Vesti.am









