Foto

«Չելսին» պայամանագրերը կերկարաձգի Թերիի ու Ազարի հետ

«Չելսիի» պաշտպան և ավագ Ջոն Թերին կարող է ակումբում մնալ ևս մեկ մրցաշրջան: 36-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը լոնդոնյան ակումբի հետ ուժի մեջ է մինչև այս ամառ, և ղեկավարությունը պատրաստ է երկարաձգել այն ևս մեկ մրցաշրջանով:

Թերին «Չելսիում» հանդես է գալիս 1995 թվականից: Գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն պնդում է, որ Թերին ակումբում կարևոր կերպար է:

«talkSPORT»-ի հաղորդմամբ՝ նոր պայմանագիր պետք է կնքի նաև կիսապաշտպան Էդեն Ազարը: Բելգիացու պայմանագիրն ավարտվում է միայն 2020 թվականին, բայց Անտոնիո Կոնտեն խնդրել է պահել ֆուտբոլիստին, որի ծառայություններով հետաքրքրված է «Ռեալը»: