Foto

Պլյուշչենկոն հայտարարել է կարիերայի ավարտի մասին

Ռուս գեղասահորդ Եվգենի Պլյուշչենկոն  ավարտում է սպորտային կարերան: Այդ մասին մարզիկը  հայտարարել է «Матч ТВ»  հեռուստաընկերության  եթերում: «Ես սպորտում ավարտել եմ կարիերաս: Բացելու եմ  իմ ակադեմիան, որտեղ կաշխատեմ որպես մարզիչ»,-ասել է Պլյուշչենկոն: Նրա խոսքով, եթե հասցնեն պատրաստվել,  մարզիկների հետ կգնա օլիմպիադայի: «Շատ երեխաներ կան տարբեր երկրներից, որոնք ցանկանում են, որ իրենց հետ զբաղվեմ: Այս պահին ամբողջովին զբաղված եմ մարզչի աշխատանքով և զուգահեռ  մասնակցում եմ ցուցադրական ելույթներին»,-ավելացրել է նա: Նշենք, որ 2016 թվականի դեկտեմբերին  Պլյուշչենկոն չընդգրկվեց 2018 թվականի Օլիմպիական խաղերի Ռուսաստանի ընդլայնված կազմում: Եվգենի Պլյուշչենկոն օլիմպիական կրկնակի չեմպիոն է (2006 թ., 2014թ.), ինչպես նաև աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն:

Vesti.am