«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Զլատան Իբրահիմովիչը ճանաչվել է ակումբի փետրվար ամսվա լավագույն ֆուտբոլիստ:
Իբրահիմովիչն ակումբի «Twitter»-յան էջում և չինական «Sina Weibo» մեդիա հարթակում անցկացված քվեարկության արդյունքում հավաքել է 109 հազար ձայների 79 տոկոսը:
Անցյալ ամսվա ընթացքում անցկացրած յոթ խաղում նա յոթ գոլ է խփել:
Երկրորդ տեղում Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանն է՝ ձայների 15 տոկոսով, եռյակը եզրափակում է Փոլ Պոգբան՝ 6 տոկոս:
Vesti.am