Թալանել են անգլիացի լեգենդար ֆուտբոլիստ Ջոն Թերրիի առանձնատունը, գրում է «vesti.ru»-ն:
Գողերն իմացել են «Չելսիի» պաշտպանի և նրա կնոջ արձակուրդում լինելու մասին՝ տեսնելով սոցցանցերում նրանց լուսանկարը:
Բացի այդ, ավելի վաղ Թերրին «Instagram»-ի իր միկրոբլոգում տեղադրել էր տան իրերի լուսանկարը, որոնք էլ գողերը տարել են:
Ֆուտբոլիստն ու իր կինն արձակուրդն անցկացրել են Դուբայի դահուկային հանգստավայրում: Նշվում է, որ գողերը շրջանցել են անվտանգության համակարգը:
Վերադառնալով արձակուրդից, տանտերերը նկատել են, որ հազարավոր ֆունտ արժողությամբ իրեր են կորել: Ամուսինները ուժեղացրել են անվտանգության համակարգը:
Vesti.am