Foto

Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել. նա բաց կթողնի Հայաստան-Ղազախստան հանդիպումը

Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Դավիթ Մանոյանը վնասվածք է ստացել:

ՀՖՖ մամուլի ծառայությունից հայտնում են, որ Կիպրոսի «Կարմիոտիսա» ակումբում հանդես եկող ֆուտբոլիստը ՀՖՖ պաշտոնական կայքի հետ զրույցում ասել է հետևյալը.

«Վնասվածքս բավականին լուրջ է: Մենիսկս է պատռվել: Վիրահատությունս հաջող է անցել, բայց լրիվ վերականգնման համար կպահանջվի մոտ 4-6 շաբաթ: Դա նշանակում է, որ չեմ կարողանա մասնակցել Հայաստան-Ղազախստան հանդիպմանը»: