Foto

Ջեյմսը և Ուեստբրուկը ճանաչվել են «NBA»-ի փետրվարյան լավագույն խաղացողներ

Հարձակվող Լեբրոն Ջեյմսն («Քլիվլենդ») ու պաշտպան Ռասել Ուեստբրուկը («Օկլահոմա») ճանաչվել են այս տարվա փետրվար ամսվա Բասկետբոլի ազգային ասոցացիայի Արևմտյան և Արևելյան կոնֆերենցիայի լավագույն խաղացողներ: Այդ մասին հայտնում է «ТАСС»-ը՝ հղում անելով լիգայի պաշտոնական կայքին:

Ջեյմսը «Քլիվլենդին» օգնել է հաղթել փետրվարին կայացած 11 հանդիպումներից 9-ում: Միջինում նա վաստակել է 25,6, խլել 7,2 գնդակ, կատարել 10,6 փոխանցում:

Ուեստբրուկն «Օկլահոմայի» կազմում 11 խաղերից հաղթել է  7-ում: «Օկլահոմայի» առաջնորդը միջինում հավաքել է 33,4 միավոր, կատարել 10,0 փոխանցում և 11,0 գնդակ խլել:

Vesti.am