85 տարեկանում կյանքից հեռացել է ֆրանսիացի նախկին ֆուտբոլիստ Ռայմոն Կոպան: Իր կարիերայի մեծ մասը Կոպան անցկացրել է Մադրիդի «Ռեալում», հայտնում է rbc.ru-ն:
Կոպան «Ռեալ» է հրավիրվել 1956-ին՝ դառնալով ակումբի պատմության մեջ լավագույն ռմբարկուն: Մադրիդյան ակումբում երեք տարվա ընթացքում անցկացրած 79 խաղերում ֆուտբոլիստը 24 գոլ է խփել:
Իր կարիերայի ընթացքում Կոպան երկու անգամ դարձել է Իսպանիայի չեմպիոն:
Ֆրանսիայի հավաքականի հետ 1958թ. նա դարձել է Ֆուտբոլի աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր: Ազգային հավաքականի կազմում նա ընդհանուր հաշվով անցկացրել է 45 հանդիպում՝ խփելով 18 գոլ:
Vesti.am