Չեխ գիտնականների խումբը ստեղծել է «DeepStack» անվամբ արհեստական ինտելեկտի մի համակարգ, որը ի զորու է հաղթել պոկերի պրոֆեսիոնալ խաղացողներին: Խաղերն անցկացվել են «Տեխասյան հոլդեմի» անսահմանափակ կանոններով: Այդ մասին հայտնում է lenta.ru-ն՝ հղում անելով «Science» ամսագրին:
Արհեստական ինտելեկտը պոկերի համար հանդիսանում է կարևոր փորձություն, քանի որ այդ խաղը կիսատ տեղեկատվությամբ է, որտեղ մասնակիցները մյուսներից թաքցնում են, թե իրենց ձեռքում որ քարտերն են: Բացի այդ, կարող են օգտագործել այդ տեղեկությունն իրենց օգտին:
«DeepStack»-ը կարողացել է գերազանցել 11 խաղացողներից 10-ին՝ յուրաքանչյուրի հետ 3000 խաղափուլից հետո: Նշվում է, որ այն 11-րդ խաղացողին հաղթել է, սակայն այդ արդյունքը վիճակագրական կարևորություն չունի: Համակարգն ընդհանուր առմամբ խաղացել է 44 հազար խաղափուլ:
Vesti.am