Foto

Նորվեգացի դահուկորդուհիները հաղթեցին փոխանցումավազքում  

Նորվեգիայի կանանց հավաքականը, որի կազմում ընդգրկվել են Կասպերսեն Ֆալլան, Հայդի Վենգը, Մեյքեն Յակոբսենն ու Մարիտ Բյորգեն, ֆիննական Լախտիում դահուկասպորտի տեսակների աշխարհի առաջնությանը զբաղեցրել է առաջին հորիզոնականը: Այդ մասին հայտնում է gazeta.ru-ն:

Արծաթը բաժին է հասել Շվեդիայի ներկայացուցիչներին, իսկ Ֆինլանդիան ընդգրկվել է առաջնորդների եռյակում:

Ռուս մարզուհիներ Պոլինա Կալցինան, Յուլյա Բելոռուկովան, Յուլյա Չեկալևան ու Անաստասիա Սեդովան զբաղեցրել են 5-րդ հորիզոնականը:

Vesti.am