Հայաստանի ազգային հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Վարուժան Սուքիասյանը պայմանագիր է ստորագրել «Ալաշկերտի» հետ: Սուքիասյանը զբաղեցնելու է «Ալաշկերտի» փոխնախագահի պաշտոնը:
«Կասկածից վեր է, որ ճանաչված ֆուտբոլային մասնագետի փորձն ու հմտությունը, ով ժամանակին գլխավորել է նաև Հայաստանի ազգային հավաքականը, օգտակար և արդյունավետ կլինեն Հայաստանի չեմպիոնի ակումբային աշխատանքում»,-ասված է «Ալաշկերտի» տարածած հայտարարության մեջ։
Vesti.am