Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի առաջին խաղում «Ռեալը» սեփական հարկի տակ վստահ հաղթանակ տարավ «Նապոլիի» նկատմամբ։
Չնայած նրան, որ հյուրերը առաջինն հասան հաջողության Ինսինյեի գեղեցիկ գոլի շնորհիվ, Զիդանի սաները ի զորու եղան փոխել խաղի ընթացքն ու 3։1 հաշվով հաղթանակ տանել, չնայած կարող էին և ավելի շատ գոլեր խփել։
Նախ Կարիմ Բենզեման գլխի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ ստանալով Կարվախալի հիասքանչ փոխանցումը։
Երկրորդ խաղակեսում Կրիշտիանու Ռոնալդուն գեղեցիկ անհատական անցումից հետո գնդակը փոխանցեց Թոնի Կրոսին, որն էլ իր ֆիրմային ոճով գրավեց Ռեյնայի դարպասը։
Խաղի վերջակետը դրեց Կազեմիրոն՝ իր անհավանական ու հիասքանչ գոլով։ Բրազիլացին մոտ 30 մետրից կատարած «կրակոցով» խոցեց «Նապոլիի» դարպասը։
Vesti.am