Foto

Ուլյանովսկում ռուս-հայկական գործարար համաժողով կանցկացվի

Փետրվարի 2-ին Ռուսաստանի հայերի միության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ուլյանովսկում ռուս-հայկական գործարար համաժողովի անցկացման կազմակերպչական հարցերը: Համաժողովի անցկացման վերաբերյալ պայմանավորվածությունը ձեռք էր բերվել ՌՀՄ նախագահ Արա Աբրահամյանի և Ուլյանովսկի մարզի ղեկավար Ս. Մորոզովի միջև անցյալ տարի հոկտեմբերին Երևանում ակնցկացված Եվրասիական գործընկերության միջազգային առաջին համաժողովի ժամանակ: Հանդիպման մասնակիցները ներկայացրել են այդ համաժողովի, որպես Եվրասիական գործընկերության միջազգային համաժողովի հարթակ,  նշանակության վերաբերյալ իրենց տեսլականը և Ուլյանովսկում դրա կանոնավոր անցկացման հեռանկարները: Խորհրդակցությանը նաև քննարկվել է ՌՀՄ կողմից և Մոսկվայի կառավարության աջակցությամբ ամեն տարի կազմակերպվող ամենամյա «Ծիրան» բազմազգ տոնակատարությունը Ուլյանովսկում անցկացնելու հարցը: Հանդիպմանը մասնակցում էին Ուլյանովսկի մարզպետի միջազգային և միջտարածաշրջանային զարգացման հարցերով օգնական Ե.Վ. Սմորոդան, ՌՀՄ առաջին փոխնախագահ Գ.Ա. Տեր-ՂԱզարյանցը, ՌՀՄ փոխնախագահներ Լ.Լ. Ղուկասյանը և Գ.Ս. Անանյանցը, ինչպես նաև ՌՀՄ Ուլյանովսկի տարածաշրջանային բաժանմունքի ղեկավար Ա.Ա. Աբրահամյանը, ՌՀՄ վարչության անդամ Ա. Աբրահամյանը: ՌՀՄ մամլո ծառայություն