Foto

Ուկրաինայում ծնվել է երեք ծնողից բեղմնավորված առաջին երեխան

Ուկրաինայում՝ բեղմնավորված ձվաբջիջները դոնորականի մեջ տեղափոխելու մեթոդով, ծնվել է երեք ծնողների գենետիկ ինֆորմացիան կրող առաջին երեխան։ Այդ մասին հայտնել է «Նադեժդա» վերարտադրողական կլինիկայի տնօրեն Վալերի Զուկինը, գրում է «РИА Новости»-ն:

Բեղմնավորումն ու երեխայի ծնունդն իրականացվել է արհեստական ճանապարհով, հղիությունն անցել է լիովին նորմալ, պատմել են կլինիկայում: Նորածին աղջկան արդեն դուրս են գրել հիվանդանոցից:

Նման մեթոդի անհրաժեշտությունն առաջացել է կնոջ գենետիկական հիվանդության պատճառով, որի մոտ անպտղություն է եղել:

«Արդյունքում ծնվում է երեխա, որը կրում է ծնողների միջուկային ԴՆԹ-ն, իսկ դոնորից՝ ցիտոպլազմայի ԴՆԹ–ն»,-ասել է Զուկինը:

Vesti.am