Foto

Նաիրիտցիները հանդիպել են նորանշանակ նախարարի հետ

«Նաիրիտ» գործարանի աշխատակիցները, ովքեր այսօր նույնպես բողոքի գործողություն էին իրականացնում, հանդիպել են էներգետիկայի և բնական պաշարների նախարար Լևոն Յոլյանի հետ: Վերջինս նախարարի կարգավիճակով առաջին անգամ է մասնակցում կառավարության նիստին:

Յոլյանը նաիրիտցիներից 2 ամիս ժամանակ է խնդրել իրավիճակին ծանոթանալու և նրանց հարցերին լիարժեք պատասխանելու համար:

Vesti.am