Foto

Հայաստանի ազատ տնտեսական գոտիներից ԵԱՏՄ` մասնակի մաքսազերծմամբ

Հայաստանի ազատ տնտեսական գոտու ապրանքները 2017-ին ԵԱՏՄ կմտնեն մասնակի մաքսազերծմամբ, երեքշաբթի eurasiancenter.ru-ի փոխանցմամբ, հայտարարել է Հայաստանի տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը:

«2017-ից սկսած, այն ապրանքները, որոնց մշակման համար կիրառվում է դրսից ներկրված հումք, կանցնեն մասնակի մաքսազերծում: Այսինքն, մաքսատուրքը պատրաստի ապրանքի արժեքի վրա ամբողջությամբ չի տարածվի: Եթե ներքին հումք է՝ ԵԱՏՄ երկրներից, մաքսազերծում չի լինի ինչպես հիմա է»,-ասել է Կարայանը:

Հայաստանում ներկայումս գործում են երկու ազատ տնտեսական գոտիներ՝ բարձր տեխնոլոգիաների համար` «Ալյանս» և ոսկերչական ապրնքների համար՝ «Մերիդիան»:

Vesti.am