Foto

Ի՞նչ կտա Ռոհանիի այցը Հայաստանին. Արամ Սաֆարյան

-Տնտեսական արգելքների վերացումից հետո՝ Իրանը դարձել է սպասված և ցանկալի գործընկեր աշխարհի ցանկացած երկրի համար: Սպասվում է, որ բոլոր կարգի ներդրումների ընդանուր ծավալը ԻԻՀ-ում տեսանելի հեռանկարում կգերազանցի 120 մլրդ դոլարը,-դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ հանդիպմանն ասել է «Ինտեգրացիա և զարգացում» ՀԿ-ի նախագահ Արամ Սաֆարյանը:

Ըստ բանախոսի՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հայաստանյան այցի ընթացքում կքննարկվի այն հարցը, որ Հայաստանը պետք է կամուրջ դառնա հյուսիս-հարավ պատմական առանցքի համար: Նրա խոսքով՝ չի շրջանցվի նաև ազատ առևտրի գոտի ստեղծելու հարցը:

Ըստ Սաֆարյանի՝ Հայաստանը ԵԱՏՄ անդամ երկրներից միակն է, որը լոբբինգ է անում հօգուտ Իրանի, ինչը ձեռնտու է նաև Հայաստանին:

Vesti.am