ԵՄ-ի հետ առևտրային հարաբերույթունները Հայաստանը փորձում է պահել, բայց ներմուծման առումով նվազում կա, արտահանման մեջ հիմնականում նոր ապրանքներ չեն ավելացել: Դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ամփոփելով տնտեսական տարին, նման տեսակետ է հայտնել Հայաստանի գործատուների հանրապետական միության նախագահ Գագիկ Մակարյանը:
-Քանի դեռ Հայաստանի տնտեսությունն էլ է միջակ, մենք պետք է փորձենք շատ արտահանել ու ներմուծել: Հակառակ դեպքում ուշ կլինի, որովհետև ԵԱՏՄ-ն լուրջ զարգացումներ չի ունենա: Հայաստանը չի կարող երկար ժամանակ միջակության երկիր մնալ, որովհետև դա վտնագավոր է,-ասել է բանախոսը՝ ընդգծելով, որ այդ դեպքում դուրս կմնանք գլոբալ շուկաներից:
Խոսելով ԵԱՏՄ-ի դրական կողմերից, Գագիկ Մակարյանն ասել է, որ որոշ ապրանքատեսակներ կարող ենք ավելի էժան ներմուծել:
Ինչ վերաբերում է Իրանի գործոնին՝ բանախոսը նկատել է, որ նրանք հետաքրքրված են Հայաստանում բիզնես սկսելով:
-Իրանի գործոնը, կարծում եմ, դրական կազդի, որովհետև Իրանը պատրաստ է նաև ներդրումներ կատարել էներգետիկայի և այլ ոլորտներում,-ասել է նա:
Vesti.am