Foto

Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման ուղղությամբ աշխատանքներ են տարվում

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը այսօր՝ դեկտեմբերի 19-ին, հանդես է եկել տարեվերջյան ամփոփիչ ասուլիսով: Նա, մասնավորապես, անդրադարձել է Հայաստան-Իրան երկաթգծի կառուցմանը:

-Մենք հիմա արդեն բիզնես-պլան ունենք, որտեղ հստակ նշված է ներդրումային մասը, հետգնման ժամկետը, առանձին հատվածների համար կատարված են մոտավոր ուսումնասիրություններ: Աշխատանքներ են տարվում նաև ներդրողների, ներդրող պետությունների հետ: Ավելի ստույգ ինֆորմացիա ունենալու դեպքում ձեզ կտեղեկացնենք,- նշել է Մարտիրոսյանը:

Նախարարի խոսքով՝ Հայաստան-Իրան երկաթգծի նախագիծը 2017 թ. առաջնահերթ հարցերից է: Ըստ նրա՝ այն միշտ եղել և լինելու է քննարկման առարկա:

Հիշեցնենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։

Vesti.am