Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեկտեմբերի 21-ին այցելելու է Հայաստան։ Այդ մասին հայտնել է Իրանի նախագահի մամուլի խոսնակը:
Ռոհանիի այցի նպատակն է խորացնել երկու երկրների հարաբերությունները տարբեր ոլորտներում։ Իրանի նախագահի այցի շրջանակներում Հայաստանն ու Իրանը նախատեսում են ստորագրել երկկողմ համագործակցությանը վերաբերող համաձայնագիր, ինչպես նաև նախատեսվում է Երևանում անցկացնել բիզնես համաժողով։
Հայաստանից Իրանի նախագահը մեկնելու է Ղազախստան, ապա Ղրղզստան։
Vesti.am