Foto

Ռահիմ Փուրը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապ հաստատելու գործընթացում

Ռահիմ Փուրը բարձր է գնահատել Հայաստանի դերն Իրանի և ԵԱՏՄ-ի միջև կապ հաստատելու գործընթացում։

Երևանում կայացել է Հայաստանի և Իրանի ԱԳ փոխնախարարների հանդիպումը: Այդ մասին հաղորդում է իրանական «ԻՐՆԱ» լրատվական գործակալությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ ԻԻՀ և ՀՀ ԱԳ փոխնախարարներ Էբրահիմ  Ռահիմ Փուրի և Շավարշ Քոչարյանի միջև կայացած հանդիպմանը կողմերը կարևորել են երկու երկրների բարեկամական հարաբերությունների խորացումը՝ դրական գնահատելով քաղաքական, տնտեսական ոլորտում, ինչպես նաև տարածաշրջանային հարցերում երկկողմ համագործակցությունը:

Անդրադառնալով առաջիկայում սպասվող կարևոր այցերին, Ռահիմ Փուրը համոզմունք է հայտնել, որ դրանք ուղղված են երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու խորացմանը:

Իրանի փոխարտգործնախարարը բարձր է գնահատել Հայաստանի դերակատարությունը Իրանի՝ ԵԱՏՄ միջև կապ հաստատելու գործընթացում:

ՀՀ փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն էլ իր հերթին ողջունել է Հայաստանում իրականացվող նախագծերին իրանական ընկերությունների մասնակցությունը:

Իրանի և Հայաստանի փոխարտգործնախարարներն ընդգծել են, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության միակ լուծումը կողմերի միջև քաղաքական երկխոսությունն ու բանակցություններն են:

Vesti.am