Foto

Մատվիենկոն առաջարկում է ԵԱՏՄ-ի  տեխնոլոգիաների ոլորտում նորագույն զարգացումների համար ֆոնդ ստեղծել

Անհրաժեշտ է ԵԱՏՄ-ում հատուկ միջպետական ֆոնդ ստեղծել, որը տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կապահովեր նորագույն զարգացումները, eurasiancenter.ru-ի փոխանցմամբ, կարծում է Դաշնային խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն:

«Նորագույն տեխնոլոգիաների զարգացումն անխոս միջազգային գործընթաց է, կենսական կարևոր ենթակառուցվածքային ծրագրերի իրագործման համար: Այդ պատճառով էլ պետք է շարունակել համագործակցության մեխանիզմների ամրապնդմանն ուղղված աշխատանքները»,-ասել է Մատվիենկոն հինգշաբթի Ինտեգրացիոն ակումբի նիստին, որը նվիրված էր եվրասիական տարածաշրջանում տնտեսական աճի լոկոմոտիվ հանդիսացող ռազմավարական ենթակառուցվածքների նախագծերի դերին:

Դաշնային խորհրդի խոսնակի կարծիքով, համագործակցության ամրապնդման հնարավոր մեխանիզմներից մեկն էլ  եվրասիական տեխնոլոգիական հարթակն է, որը ստեղծվել է գիտության ոլորտում նորագույն տեխնոլոգիաների կուտակման համար:

«Կարծում եմ, որ հետազոտությունների արդյունավետության բարձրացման համար պետք է հատուկ ֆինանսավորում ապահովել, որը հնարավոր կլինի հատուկ միջպետական ֆոնդի դեպքում»,-ասել է Մատվիենկոն:

Vesti.am