Foto

ԱՄՆ-ը երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցները

Միացյալ Նահանգները 10 տարով երկարաձգել է Իրանի դեմ պատժամիջոցների օրենքը, տեղեկացնում է «TACC»-ը: Փաստաթուղթն ուժի մեջ է մտել հինգշաբթի:

Ամերիկյան օրենսդրության համաձայն՝ մինչ այդ ժամանակահատվածը նախագահ Բարաք Օբաման կա՛մ պետք է հաստատեր, կա՛մ մերժեր հակաիրանական պատժամիջոցների օրինագիծը, որն ընդունվել է Կոնգրեսի կողմից: Այնուամենայնիվ, Օբաման ո՛չ հաստատել, ո՛չ մերժել է այն, ինչի հետևանքով փաստաթուղթը մեխանիկորեն ուժի մեջ է մտել:

Vesti.am