«Գազպրոմը» ու Իրանի ազգային նավթային ընկերությունը համագործակցության փաստաթուղթ են ստորագրել, gazeta.ru-ի փոխանցմամբ, այդ մասին իր թվիթերյան էջում գրառում է կատարել ՌԴ Էներգետիկայի նախարարությունը:
«Հույս ունեմ, որ փաստաթղթի ստորագրմամբ, «Գազպրոմ նավթը» իր գործունեությունը կսկսի Իրանի տարածքում»,- աղբյուրը մեջբերում է Իրանի նավթի նախարար Բիժան Զանգանեի խոսքերը:
Նա նաև հավելել է, որ աջակցում է Իրանի շուկայում ռուսական կազմակերպությունների ակտիվությանը:
«Գազպրոմը» իր հերթին հետաքրքրված է Իրանում բնական գազի արտադրության ծրագրերով, խողովակային գազի արտահանմամբ:
Vesti.am