Foto

Իրանը փոխել է ազգային արժույթի անվանումը

Իրանը փոխել է ազգային արժույթի անվանումը: Ինչպես հաղորդում են իրանական լրատվամիջոցները, այն կկոչվի «թուման», իսկ մեկ թումանը հավասար կլինի 10 ռիալի:

Մինչ այժմ երկրի պաշտոնական արժույթը ռիալն էր, չնայած առօրյայում մարդիկ գումարները թումանով էին հաշվում: Դա արվում էր հարմարավետության նպատակով և թույլ էր տալիս հանել ավելորդ զրոները հաշիվների ժամանակ:

Ինչպես տեղեկացնում է Lenta.ru-ն, որոշումը հավանության է արժանացել երկրի Կառավարության կողմից: Այժմ այն պետք է հաստատի Խորհրդարանը և Սահմանադրական պաշտպանների խորհուրդը:

Vesti.am