Foto

Հայտարարագրվել և հրապարակվել են ՄԻ պաշտպանի եկամուտները

Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի հրապարակած հայտարարագրի  տվյալների համաձայն ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան  Արման Թաթոյանը 2014-ի սկզբին ունեցել է մարդատար ավտոմոբիլային տրանսպորտի միջոց՝ «LEXUS RX 330» մակնիշի, որը տարեվերջին օտարվել է 5,8 մլն դրամի դիմաց:

2014-ի սկզբին նորընտիր ՄԻՊ-ի  դրամական միջոցները կազմել են 15 մլն 300 հազ. դրամ, 3,500 ԱՄՆ դոլար և 8.500 եվրո, իսկ տարեվերջին նվազել են՝ կազմելով 700 հազ. դրամ, և 4000 եվրո: Հարկային տարում նրա եկամուտները կազմել են 15 մլն 34 հազ. դրամ, ինչը գոյացել է տարվա ընթացքում օտարված գույքի, աշխատանքի վարձատրության և քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտներից:

Արման Թաթոյանի ծնողները, որոնց հետ համատեղ է ապրում նա, հայտարարագիր չեն ներկայացրել, իսկ կնոջ՝ Գայանե Մակարյանի ֆինանսական միջոցները 2014-ի սկզբին կազմել են 3 մլն 800 հազ. դրամ, ինչը տարեվերջին դարձել է 400 հազ. դրամ: Եկամտի աղբյուրների և ծախսի մասին ոչինչ նշված չէ:

Vesti.am