Foto

«Նաիրիտի» վերագործարկման համար նախարարությունը մրցույթ է հայտարարել

Հիմք ընդունելով «Նաիրիտ գործարան» ՓԲԸ բաժնետերերի ընդհանուր ժողովի որոշումը՝ ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը հայտարարել է մրցույթ մասնավոր ներդրողի ներգրավմամբ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ արտադրական ենթակառուցվածքների վերագործարակման նպատակով։ Համապատասխան կազմակերպությունները հրավիրվում են ներկայացնելու հետաքրքրության հայտ /նամակ/, որին կարող է կցվել նաև «Նաիրիտ գործարանի» արտադրական ենթակառուցվածքների վերագործարկման նախնական ծրագիրը։  Այդ մասին տեղեկացնում են ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության մամուլի ծառայությունից: Հրավերին մասնակցելու համար շահագրգիռ կազմակերպությունները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև 2017թ. հունվարի 20-ը։