Foto

«Brent» տեսակի նավթի գինը մեկ բարելի համար հասել է 44,82 դոլարի

Նավթը, որի գինը անցած շաբաթվա ընթացքում նվազել է գրեթե 2%-ով, երկուշաբթի առավոտյան կայունացել է, հաղորդում է «Interfax» գործակալությունը:

Անցած շաբաթ ԱՄՆ-ում նավթ արդյունահանող աշտարակների թիվն ավելացել է ևս 2-ով և նրանց ընդհանուր թիվը հասել է 452-ի, ուրբաթ օրը հաղորդել է «Baker Hughes Inc.» նավթ արդյունահանող ընկերությունը: Աշխատող աշտարակների թվի կայուն մեծացումն արդեն ավելացրել է ԱՄՆ-ում նավթի արդյունահանումը, ինչը կարող է ավելի մեծ չափերի հասնել Թրամփի՝ նախագահ դառնալուց հետո:

Հանգստյան օրերին Իրանը նույնպես հայտնել է արդյունահանման արագ աճի մասին:

ՕՊԵԿ անդամ երկրների նավթի արդյունահանման աճը և ռեկորդային 33,64 մլն բարել մեկ օրում ցուցանիշը, ինչպես նաև պահպանվող տարաձայնություններն ավելի ու ավելի քիչ հավանական են դարձնում կազմակերպությունում համաձայնության հասենլը: «BMI Research»-ի փորձագետները կարծում են, որ նոյեմբերի 30-ի հանդիպմանը հստակ համաձայնություն ձեռք չի բերվի:

«Brent» տեսակի նավթի հունվարյան ֆյուչերսները լոնդոնյան «ICE Futures» բորսայում աճել են 7 ցենտով՝ հասնելով մեկ բարելի համար 44,82 դոլարի:

Միևնույն ժամանակ «WTI» նավթի տեսակի ֆյուչերսները Նյու Յորքի «NYMEX» առևտրային բորսայում իջել են 3 ցենտով և մեկ բարելի դիմաց կազմել 43,38 դոլար:

Շուկայի վրա ազդում է նաև դոլարի փոխարժեքի 2,4%-ով ամրապնդումը հիմնական արժույթների զամբյուղի նկատմամբ` Թրամփի ընտրությունից սկսած:

Vesti.am