ԱՄՆ հայկական կազմակերպությունները, այսպես կոչված հայկական լոբբին, իրենց դրսևորեցին ամենաանպատիվ, ամենատխմար և ամենադասալիք կերպով: Նախ՝ հայկական գործոնը ընտրությունների ժամանակ զրոյացրեցին, իրենց հոտը անհովիվ, տուն մակաղելու ուղարկելով և ապա՝ փորձ անգամ չարեցին ուղղորդելու հայ համայնքի ձայները գոնե հեռու այն թեկնածուից, որ Թուրքիայի և Ադրբեջանի հետ բացահայտ կապեր ուներ և որից ո՛չ ամերիկացիները, ո՛չ էլ հատկապես հայությունը երբևէ ոչինչ չեն ստացել:
Փաստորեն, ոչ միայն ԱՄՆ-ում շատերը չեն հասկանում այլև՝ դատելով Երևանի օդում կախված հրճվանքից և մակերեսային դատողություններից՝ Հայաստանում խորապես անգետ են այն վտանգից, որ արդեն ուրվագծվում է թե՛ բուն ամերիկացիների և թե՛ հայաստանցիների հեռանկարում:
Քաղաքական տգիտությունը հայաստանյան և սփյուռքյան հասարակություններում ուղղակի արդեն սարսափեցնում է:
Ամոթ է նման սփյուռք ունենալը, թեև նման պետություն ունեցող հասարակությունից այլ սփյուռք սպասելն էլ ամոթ է:
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ՖԲ էջից: