Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մաքսային տուրքերից Հայաստանի մասնաբաժինը 2016թ. տվյալներով կազմում է 51 միլիարդ դրամ (106,7 միլիոլն դոլար):
2016թ. առաջին 10 ամսվա ընթացքում Հայաստանը մաքսային տուրքերի տեսքով ընդհանուր «կաթսայից» ստացել է 16.2 միլիարդ դրամ (33,9 միլիոն դոլար) ավելի, քան նախատեսված էր:
Համաձայն ՀՀ պետբյուջեի 2017թ. նախագծի, ակնկալվում է, որ հաջորդ տարի տուրքերից ստացվող եկամուտները ԵԱՏՄ անդամ երկրների միջև առևտրաշրջանառության կանխատեսելի աճի շնորհիվ կաճեն 3,93 տոկոսով՝ հասնելով 53,6 միլիարդ դրամի (112,1 միլիոն դոլար):
Vesti.am