Foto

Հայաստանցիները կրկին առաջատար են Վրաստան այցելածների թվով

Վրաստանի ՆԳՆ հրապարակած տվյալների համաձայն, ս.թ. հոկտեմբեր ամսին Վրաստան այցելած օտարերկրացիների թվով Հայաստանցիներն առաջատար են: Ըստ նշված տվյալների՝ հոկտեմբեր ամսին Հայաստանից Վրաստան են այցելել 125665 քաղաքացի (2.1%-ով ավելի քիչ նախորդ տարվա հոկտեմբերի հետ համեմատ): Երկրորդ տեղում Ադրբեջանն է` 119967(10.1% աճ), ապա Թուրքիան՝ 101621 այցելուներով (16.6% աճ): Ի դեպ, զգալի աճել է Իրանից այցելողների թիվը՝ 344.3% (հոկտեմբերի տվյալներով՝ 10854 մարդ):

Վերոնշյալ թվերը վերաբերում են Վրաստան կատարած ընդհանուր այցելություններին՝ 527157 (4.5% աճ), որոնցից 215620-ը զբոսաշրջային նպատակով ժամանածներն են (20.9% աճ): 2016 հունվար-հոկտեմբեր ամիսներին Վրաստան է այցելել 5 մլն 406 հազ. 188 մարդ, որից 2մլն 372 հազ. 351 հոգի՝ զբոսաշրջային նպատակով: 2015-ին Վրաստան՝ օտարերկրացի այցելուների ընդհանուր թիվը կազմել է 5 մլն 901 հազ 94:

Վրացագետ Ալիկ Էրոյանցի ՖԲ էջից