Foto

Կարեն Ճշմարիտյանն առաջարկում է չհենվել հարևանի խոսքերի վրա

Էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը Վրաստանում ավիատոմսերը մի քանի անգամ էժան լինելու մասին ասողներին հորդորում է դա ներկայացնել հաշվարկներով։ Լրագրողների հետ զրույցում նախարարը պնդել է, որ բազմաթիվ ուղղություններով Հայաստանից ավելի էժան են ավիատոմսերը։

–Կան նաև ուղղություններ, որոնք Վրաստանից էլ են ավելի էժան: Զուտ աշխարհագրորեն՝ արևմուտքից արևելք գալիս որոշակի տարբերություն է լինում: Եթե Թբիլիսիից Դուբայ տոմսն ավելի էժան լիներ, քան Երևանից Դուբայ, հարց կառաջանար։ Կան օբյեկտիվ հիմքեր, որ պետք է Հայաստանում տոմսի գինը մի քիչ ավելի թանկարժեք լինի,-ասել է Կ. Ճշմարիտյանը:

Նա նաև առաջարկել է տոմսերի թանկ կամ էժան լինելու մասին հայտարարելիս հենվել փաստերի, այլ ոչ թե հարևանի խոսքերի վրա։

Vesti.am