Foto

Բաքվում թափ է առնում Սոսո Պավլիաշվիլիի դեմ արշավը

Քաղաքագետ Գագիկ Համբարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Հայտնի ռուսաստանցի երգիչ Սոսո Պավլիաշվիլիի՝ նոյեմբերի 30-ին Բաքվում նախատեսված համերգը վտանգված է... Մի խումբ ադրբեջանցի «մտավորականներ» և մշակութային գործիչներ նամակներով և սոցցանցերի միջոցով կոչ են անում իրենց համերկրացիներին բոյկոտել Պավլիաշվիլիի համերգը... Յուրահատուկ ակտիվություն է դրսևորում ազերի ռեժիսոր Ռամիզ Ֆաթալիևը, որը բաց նամակ է գրել երգչին և կոչ է արել չգալ Բաքու... Մեծամտացած քոչվոր ազերիները մինչ Սոսոյի Բաքվի համերգը ակնկալում էին, որ երգիչը ներողություն կխդրի ադրբեջանցիներից ժամանակին Արցախ այցելելու և այնտեղ համերգ տալու համար, որի արդյունքում վերջինս 2004-ին հայտնվել էր Ադրբեջանի ԱԳՆ-ի տխրահռչակ «սև ցուցակում»... Բաքվում սպասում էին, որ այդ ներողության պատճառով կխզվեն կապերը Սոսոյի և հայերի միջև... Սակայն Պավլիաշվինին ներողություն չխնդրեց... Բաքվեցի «արցախասերները», որոնք նույնիսկ Ղարաբաղի տեղն էլ չգիտեն քարտեզի վրա, ավելի բուռն սկսեցին պահանջել չեղարկել երգչի Բաքվի համերգը... Այս ամենին ռուսաստանյան և ադրբեջանական ԶԼՄ-ների միջոցով արձագանքեցին Սոսո Պավլիաշվիլին և նրա Բաքվի համերգի կազմակերպիչը՝ Իլհամ Ալիևի նախկին փեսա Էմին Աղալարովը... Աղալարովը 1news.az-ին տված վիդեոհարցազրույցում ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ է խնդրել Սոսոյից իր համերկրացիների անտակտության համար և կոչ է արել Սոսոյի դեմ նամակներ գրողներին ավելի զուսպ լինել... Սոսոն էլ life.ru-ին երեկ տված հարցազրույցում ազերի տաքգլուխներին նախազգուշացրել է. «Հայերի հետ ընկերություն արե՛լ եմ, անու՛մ եմ և կանե՛մ...» Պավլիաշվիլին նաև կոչ է արել իր Բաքվի համերգը բոյկոտողներին գնալ և վերադարձնել Արցախը զենքը ձեռքին, այլ ոչ թե նամանկներ գրել իր դեմ... «Տղամա՛րդ եք, այդքան համարձա՛կ եք, հայրենասե՛ր եք, վաճառեք ձեր բնակարանները, մեքենաները, զարդերը, վերցրեք ձեր ընտանիքները, ստեղծեք դիվերսիոն խմբեր և գնացեք գրավեք Ղարաբաղը»,-խորհուրդ է տվել Պավլիաշվիլին ազերի նամակագիր մտավորականներին... Պավլիաշվիլին նաև հիշեցրել է ազերիներին, որ սիրահարվել է Բաքվին բաքվեցի հայերի շնորհիվ... Ալիևի նախկին փեսան ևս խորհուրդ է տվել ազերի սուտի հայրենասերներին նամակներ գրելու փոխարեն գործ անել...

Հ.Գ.Ազերի «հայրենասերները» ունեն երկու տարբերակ. կամ շարունակել պայքարը Պավլիաշվիլիի դեմ և չեղարկել նրա Բաքվի համերգը, որի պատճառով կվատթարանան նաև նրանց հարաբերությունները ռուսաստանյան շոու բիզնեսում բավական մեծ դիրքեր զբաղեցնող Աղալարովների ընտանիքի հետ, կամ էլ պապանձվել և չշարունակել ինքնախայտառակումը... «Pavliashvili, Qarabag Bizimdir» օպերացիան ձախողվեց...»: