Հոկտեմբերի 25-ին, լրագրողների հետ հանդիպմանը, ԿԲ նախկին նախագահ Բագրատ Ասատրյանը անդրադարձել է Կառավարության ծրագրին:
Ըստ բանախոսի՝ ամենադրական բանն այն է, որ հասարակությունն արձագանքեց այդ ծրագրին, որի թիկունքում, իհարկե, սպասումներն են: Բացի այդ, Բ. Ասատրյանի խոսքով, անկեղծ գնահատականներ են տրված Հայաստանի արտաքին ռազմաքաղաքական, ներքաղաքական, սոցիալական խնդիրներին:
-Կանգնած ենք քաղաքացիական պատերազմի առջև: Մարդիկ երբեք այսքան վատ չեն ապրել, ինչ այս տարի և երբեք հայը այսքան թշվառ չի եղել,-ասել է նա:
Տնտեսագետի կարծիքով՝ այն ձգտումը, որը ցուցաբերում է նորանշանակ վարչապետը, ուղղակի անհրաժեշտություն է, չնայած, նրա խոսքով՝ վիճակը պահանջում է ավելի խոր ուսումնասիրություն:
Միաժամանակ Բագրատ Ասատրյանը հիշեցրել է, որ նախորդ կառավարություններն էլ են հրաշալի, իրատեսական ծրագրեր ներկայացրել, որոնք, սակայն իրականություն չեն դարձել։ Տնտեսագետը խորհուրդ է տալիս պարզել, թե որն է պատճառը, որ դրանք իրականություն չեն դառնում:
Նա նաև որոշ անհամաձայնություններ է տեսնում Կառավարության ծրագրում և 2017-ի բյուջեում: Օրինակ՝ նրա խոսքով, Կառավարության ծրագրով 2017-ին աղետի գոտին պետք է վերանա, սակայն բյուջեով նման բան նախատեսված չէ:
Vesti.am