Մինչ 2021 թվականը նավթի համաշխարհային գները չեն գերազանցի 60 դոլարի շեմը` մեկ բարելի դիմաց, ասվում է չորեքշաբթի օրը հրապարակված Մերձավոր Արևելքի և Միջին Ասիայի տնտեսության մասին
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) զեկույցում, փոխանցում է «РИА Новости» գործակալությունը:
Համաձայն ԱՄՀ նախորդ զեկույցի, մինչ 2021 թվականը մեկ բարելի դիմաց նավթի գինը չպետք է գերազանցեր 50 ԱՄՆ դոլարը:
Զեկույցում նաև նշվում է, որ 2017 թվականին նավթի միջին գինը մեկ բարելի համար ընթացիկ տարվա 43 դոլարից կհասնի 51 դոլարի:
Միևնույն ժամանակ, տվյալ կանխատեսումը կարող է ուղղվել ինչպես գնի բարձրացման, այնպես էլ նվազման նկատմամբ մեծ անորոշության պատճառով, կապված մի շարք երկրներում նավթի արդյունահանման ծավալների տատանման և ԱՄՆ-ում թերթաքարային նավթի արդյունահանման արդյունավետության աճի հետ, նշում է ԱՄՀ-ն:
2016 թվականի վերջին նավթի գնի աճի արդյունքում
Մերձավոր Արևելքում նավթ արտահանող երկրները ավելի ցածր բյուջեի դեֆիցիտ կունենան, քան նախկինում էր սպասվում, սակայն տնտեսական աճը կմնա ցածր մակարդակի վրա, կանխատեսում է ԱՄՀ:
Vesti.am