Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) վարչության նախագահ Դմիտրի Պանկինը 2022 թվականը իրատեսական տարեթիվ Է համարել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում ֆինանսական համակարգերի ինտեգրացման համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, նա հայտարարել Է «Իզվեստիա» թերթին տված հարցազրույցում:
«Ըստ իս, 2022 թվականը միանգամայն իրատեսական ժամկետ Է, եթե կարգավորիչները համաձայնության գան: Ես կարծում Է, որ այժմ շատ կարեւոր Է միասնական Մաքսային օրենսգրքի ընդունումը: Այնուհետեւ օրակարգում կլինի դեղագործական ապրանքների միասնական շուկան, հետո՝ Էներգետիկական շուկան: Եվ այսպես, քայլը քայլի հետեւից»,-ասել Է Պանկինը:
Մանրամասները՝ «Արմենպրես»-ում: