Foto

Վրաստանի ԿԸՀ-ը հաշվել է ընտրողների ձայների 100 տոկոսը

Վրաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հոկտեմբերի 10-ի երեկոյան հաշվել  և  հրապարակել է հոկտեմբերի 8-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններին մասնակցած ընտրողների ձայների 100 տոկոսի  նախնական արդյունքները:

Համաձայն այդ տվյալների՝  ընտրական շեմը հաղթահարել է երեք կուսակցություն. «Վրացական երազանքը» հավաքել է 856762 քվե կամ ընտրողների ձայների 48,65 տոկոսը: Երկրորդ տեղում է «Միացյալ ազգային շարժումը», որի օգտին քվեարկել է 477596 մարդ, որը կազմում է ընտրողների ձայների 27,12 տոկոսը:

«Հայրենասերների ալյանսը» հավաքել է 88109 ձայն, որը կազմում է ընտրողների ձայների 5 տոկոսը:

«Ազատ դեմոկրատները» հավաքել են 4,6 տոկոս, «Ժողովրդական շարժումը»՝ 3,53:

Vesti.am