«Նաիրիտ» քիմիական գործարանի վերագործարկման պահանջով փետվարի 25-ին աշխատակիցները կրկին հավաքվել էին Ազգային ժողովի դիմաց:
-Մենք պահանջում ենք, որ «Նաիրիտը» վերագործարկեն: Հույս ունենք, որ դա կլինի, չնայած գնալով այդ հույսն էլ է մեռնում: Գույքագրում են իրականացնում, որն իմ կարծիքով թյուրիմացություն է ու գույքագրում անելու իմաստը մենք դեռ չենք հասկանում-, Vesti.am-ին ասել է Նաիրիտի նախկին աշխատակից, քլորի արտադրության առաջատար ինժեներ Էմմա Մելքոնյանը՝ հավելելով, որ ԱԺ հանձնաժողովը պետք է ուսումնասիրեր «Նաիրիտի» վերագործարկման հարցը, սակայն դեռ ոչ մի նորություն չկա:
«Նաիրիտ» գործարանի գույքագրման խմբի գլխավոր մասնագետ Արմեն Դեմիրճյանն էլ ասել է, որ այսօր հավաքվել են ԱԺ-ի դիմաց՝ հասկանալու, թե ինչ է անում «Նաիրիտի» հարցերով ստեղծված ենթահանձնաժողովը.
-Նախկինում պատճառաբանում էին, որ «Նաիրիտից» ծրագիր չի ներկայացվում, իսկ հիմա ինչու ոչինչ չեն անում:
Vesti.am