Foto

Իրանն զգուշացրել է ԱՄՆ ռազմածովային օդանավերի անձնակազմներին

Իրանը ԱՄՆ  ռազմածովային ուժերի երկու օդանավի անձնակազմներին նախազգուշացրել է, որ երկրի օդային տարածք մտնելու դեպքում  հնարավոր է խոցվեն: Այդ մասին հայտնել է «INTERFAX»-ը:

ԱՄՆ ռազմական ուժերի փոխանցմամբ՝ «EP-3» և «P-8» օդանավերը թռել են դեպի Պարսից ծոցի հյուսիսային մասերը՝ առանց մտնելու Իրանի օդային տարածք:

Իրանի ռազմական ուժերը ռադիոյով զգուշացրել են ամերիկացի օդաչուներին, որ սահմանն անցնելու դեպքում կհարվածեն օդանավերին:

Ներկա պահին Պենտագոնը փորձում է պարզել՝ արդյոք Իրանի ռազմական ուժերի հետ միջադեպ տեղի է ունեցե՞լ, թե՞ պարզապես ԱՄՆ ռազմածովային օդանավերի հրամանատարներն են դրա մասին հաղորդել:

Vesti.am