Foto

Թեհրանում «Հայաստան էքսպո» ցուցահանդես կանցկացվի

Հայաստանի էկոնոմիկայի նախարարության, Հայաստանի զարգացման հիմնադրամի և Իրանում ՀՀ դեսպանության կազմակերպմամբ հոկտեմբերի 5-8-ը Թեհրանում անցկացվելու է հայկական ապրանքների և ծառայությունների ցուցահանդես՝ «Հայաստան էքսպո»: Ինչպես տեղեկացնում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից՝ ցուցահանդեսը կնպաստի երկու երկրների միջև առևտրատնտեսական կապերի զարգացմանը, փոխադարձ ներդրումների խրախուսմանը, զբոսաշրջության զարգացմանը և առևտրական գործարքների դյուրացմանը: