Foto

ՄԱԳԱՏԷ. Իրանը չի խախտել միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի պայմանները

Իրանը չի խախտել  միջազգային «վեցնյակի» միջնորդ երկրների հետ համատեղ հաստատված ուրանի և ծանր ջրի վերաբերյալ միջուկային ծրագրի համաձայնագրի պայմանները: Այդ մասին հայտնել է novostink.ru-ն:

ՄԱԳԱՏԷ-ի հաշվետվությունում նշվել է, որ հաշվետու ժամանակահատվածում Իրանի պահուստային միջոցները չեն գերազանցել 130 տոննա ծանր ջուրը և 300 կգ ցածր հարստացած ուրանը:

Իրանի և  «վեցնյակի» միջև 2015 թվականի հուլիսի 14-ին համաձայնագիր էր կնքվել իրանական ատոմի խնդիրների երկարաժամկետ կարգավորման առնչությամբ:

Vesti.am