Ազգային ժողովի դարպասների դիմաց սկսվել է լրագրողների բողոքի ակցիան՝ ընդդեմ «Հանրապետական» խմբակցության պատգամավոր Մհեր Սեդրակյանի:
Նրանք հիշեցրել են, որ պատգամավորը լրագրողներին նախիր էր անվանել և հայհոյել էր: Նրանք պահանջում են ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանից պատժել պատգամավորին:
Լրագրողների նախաձեռնությամբ կազմակերպվել է նաև ստորագրահավաք, որին միացել են նաև մի քանի պատգամավոր:Vesti.am