Առաջիկայում Իրանում կգործարկվի «ազգային տեղեկատվական ցանցը»: Այդ մասին գրում է NAG.ru-ն:
Համաձայն հաղորդագրության՝ իրանական ցանցը պետք է երկրի օգտատերերին ապահովի էլեկտրոնային կապով: Ցանցի թողունակությունը կհասնի մինչև 4 Տբ/վ:
Նախագծի մեկնարկը կտրվի 2017 թվականի մարտից: Այն նպատակ ունի տարածաշրջանային և միջազգային շուկաներում անհրաժեշտ պայմաններ ստեղծել իրանական ընկերությունների համար: Իշխանությունների հայտարարությունների համաձայն՝ «ազգային տեղեկատվական ցանցի» հիմնական առավելությունն այն է, որ երկրի օգտատերերը կստանան ավելի ցածր գնով և բարձր արագությամբ տեղեկատվության մատչելիություն:
Vesti.am