Թուրքական զորքերի ներխուժումը Սիրիա նախևառաջ համաձայնեցվել է Իրանի հետ: Օգոստոսի 29-ին լրագրողների հետ հանդիպմանն այդ մասին ասաց քաղաքագետ Սերգեյ Շաքարյանցը:
-Նախևառաջ Իրանի և ոչ թե ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի հետ է Թուրքիան համաձայնեցրել այդ հարցը: Եթե նրանք երաշխիք չստանային, որ ներխուժելու դեպքում Իրանի շիա ուժերը կոշտ պատասխան կտան, չէին ներխուժի Սիրիա,-ասաց բանախոսը:
Սերգեյ Շաքարյանցի գնահատմամբ՝ անդրկուլիսյան զարգացումներն ակնհայտ են, ինչի մասին վկայում է Ջոն Քերրիի և Սերգեյ Լավրովի հանդիպումը: Նրա խոսքով՝ երկրորդը, ում հետ այդ ամենը համաձայնեցվել է, ԱՄՆ-ն է:
Vesti.am