Foto

Ադրբեջանում Իրանի դեսպանը հերքել է Հայաստանով Վրաստանին գազի մատակարարումը

Ադրբեջանում Իրանի դեսպանը հերքել է ԻԻՀ գազի Հայաստանով Վրաստանին մատակարարելու համաձայնագրի առկայության մասին տեղեկությունը: Այդ մասին հաղորդում է Regnum-ը:

Այս պահին ոչ մի համաձայնություն գոյություն չունի Իրանից Վրաստան գազի մատակարարման մասին: Այդ մասին ադրբեջանական Trend գործակալության հետ զրույցում ասել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մոհսուն Փակ Այինը՝ մեկնաբանելով իրանական ԶԼՄ-ներում տարածված՝ իրանական գազը Հայաստանով Վրաստանին մատակարարելու պայմանագրի ստորագրման մասին տեղեկությունը:

Դեսպանի խոսքով՝ այդ հարցի հետ կապված բոլոր նորությունները, որոնք գոյություն ունեն ԶԼՄ-ներում, հիմնված չեն պաշտոնական հայտարարությունների վրա և արտահայտում են հեղինակների սեփական մտքերը:

Vesti.am